Սիրելի ընթերցողներ, ահա ձեր առաջ ֆոտոշոփ ծրագրի այդքան խորհրդավոր, անծանոթ և գուցե մի քիչ վախեցնող տեսքը: Ձեր մոտ կարող է այլ պատկեր լինել, ոչինչ, ուրեմն ավելի վաղ կամ նոր տարբերակն է: Եթե հնարավորություն չունեք նորը ձեռք բերելու, մի հուսահատվեք, ուսումնասիրեք այն, ինչ կա: Չնայած ամեն նոր տարբերակ տարբերվում է նախորդից, այնուամենսյնիվ, կարելի է գլուխ հանել:
1. Ֆոտոշոփի ինտերֆեյսը
Սև պատուհանը, որը դուք տեսնում եք, պատկերների խմբագրման հատվածն է, այսպես կոչված աշխատանքային հատվածը(рабочая область)։ Իմիջայլոց Photoshop CS6-ում պատահաբար չէ ընտրված ֆոնի սև գույնը` նկարներ խմբագրելու ժամանակ նա չի շեղում ձեր ուշադրությունը։ Թեև եթե ձեզ համար շատ է անսովոր և չեք կարողանում ընտելանալ, հնարավոր է փոխել մենյուի միջոցով` Խմբագրել, Կարգավորումներ, Ինտերֆեյս և ընտրել 4 գունային տարբերակից մեկը(Меню-Редактирование-Установки-Интерфейс)։
Թռուցիկ անդրադառնամ աշխատանքային գոտու որոշ հատկանիշներին.
Ծրագրում նկար բացելու համար անպայման չէ դա անել մենյուի միջոցով, բավական է սև հատվածում երկու անգամ սեղմել մկնիկի աջ սեղմակը(աջ քլիք) ու ընտրել այն, ինչ ուզում եք բացել։ Աշխատանքային գոտին մեծացնելու համար սեղմեք ստեղնաշարի F կոճակը, պարբերաբար կմեծանա միչև ամբողջական էկրանի ռեժիմը, հակառակ ուղղությամբ կարող եք փոխել սեղմելով Shift և F։ Եթե ուզում եք ստանալ աշխատանքային գոտի, ողջ էկրանով մեկ, սեղմեք Tab, նորից սեղմելով այն, կվերադառնաք սովորական ռեժիմի։ Եթե միաժամանակ բացված է մի քանի ֆայլ, տեղափոխվել մեկից մյուսը կարելի է` սեղմելով Ctrl-Tab, հակառակ ուղղությամբ` Shift-Tab։
2. Մենյուի վահանակ
Դեհ ինչ շարժվե՞նք առաջ։ Սկսենք ամենալուրջ ու ծանրակշիռ տեսք ունեցող մենյուի վահանակից։ Ճիշտ է ժամանակի ընթացքում մենք համարյա չենք օգտվի նրանցից և կփոխարինենք ստեղնաշարի կոՃակների համադրությամբ, բայց այժմ այդ պարոնայք մեզ պետք են, գոնե ծանոթանալու համար։
Ֆայլ(Файл)` բացում է ֆայլը, ստեղծում, պահպանում, փակում, կատարում ավտոմատացում, խմբային մշակման գործողություններ, նկարի տպում և այլն։
Խմբագրել(редактировать), երևի թե ամենաշատ օգտագործվող մենյուն է, չեղարկել, քայլ հետ, քայլ առաջ, կտրել, պատճենել, տեղադրել, տրանսֆորմացնել, կարգավորել գույները, փոփոխել ծրագրի կարգավորումները, ստեղծել վրձիններ, նախշեր, հավաքածուների կառավարում և այլն։
Պատկեր(Изображение), նույնպես հաճախ է օգտագործվում և շատ օգտակար բան է պարունակում։ Գունային մոդելների ռեժիմներ, շտկում(կորրեկցիա)` կարգավորումների հզոր շտեմարան, պատկերի ու նկարի չափը։
Թերևս շատ չծանրաբեռնեմ ձեզ, համառոտ ներկայացնեմ մնացած մենյուն։
Շերտ(Слой), դե ինչ,անունը արդեն ամեն ինչ ասում է։ Բոլորը ինչ առնչվում է շերտերի հետ աշխատանքին։ Քանի որ շերտերը ֆոտոշոփի ամենակարևոր բաղադրիչներից են մենք հետագայում մանրամասն նրանց կանդրադառնանք։
Տառատեսակ(Шрифт), տառատեսակների կարգավորումներ, դեֆորմացիյա և այլն
Ընդգծում(Выделение), չեղարկել, հարթեցնել, տրանսֆորմացնել. լայնացնել, սեղմել և մյուս գործողություններ ընդգծման ժամանակ։
Զտիչ(Фильтр), չնայած հանդիսանում է սկսնակների սիրելի մենյուն` երևի թե բոլորս մեր ծանոթությունը ֆոտոշոփի հեն սկսել ենք
այդ մենյուից, այնուամենայնիվ հանդիսանում է նաև հիասթափեցնող ու երկար փորձերից հետո մեր ուզած արդյունքը չստանալու համար, նաև վանող մենյուն։ Այդ մենյուն պիտի օգտագործել գիտակցված ու որոշակի
գիտելիքներ ձեռք բերելուց հետո։ Այդժամ արդյունքները մեզ կգոհացնեն։
3D, գործողություններ 3D օբյեկտների հետ, գործիքներ նրանց ստեղծելու, ձևափողելեու, խմբագրելու համար։
Դիտում(Просмотр), գունային նմուշներ, մաշտաբավորում, քանոններ, օժանդակ էլեմենտներ և այլն։
Պատուհան(Окно), ձևավորում է աշխատանքային միջավայրը, կարոց եք ավելացնել ձեր ուզած մենյուն, ձեզ համապատասխանեղնել աշխատանքային պատուհանի տեսքը։
Տեղեկատվություն(справка), ստանդարտ մենյու բոլոր ծրագրերի համար։ Կարելի էր այսքանով եզրափակել եթե չլիներ նաև պիտանի տեղեկություններ։ Այստեղ կարող եք իմանալ ինչ պլագիններ են տեղադրված ծրագրում։ Օրինակ Camera Raw-ի ինչ տարբերակ է տեղադրված և այլն։ Հետաքրքրություն է ներկայացնում նաև տեղեկություն համակարգի մասին ենթամենյուն, որտեղ ամբողջ տեղեկատվությունն է ծրագրի, նրա գրաված տեղի մասին համակարգչում։ Մի քիչ երկարաշունչ ստացվեց, բայց դե ի տարբերություն մյուս մենյուներին այս մենյուին երևի թե չանդրադառնանք հետագայում կամ կանդրադառնանք շատ սակավ։
- Տեղափոխում (V)
- ՈՒղղանկյունաձև ոլորտ (M)
- Օղապարան (L)
- Արագ ընդգծում (W)
- Շրջանակ (C)
- Խողովակիկ (I)
- Վերականգնող վրձին (J)
- Վրձին (B)
- Կնիք (S)
- Արխիվային վրձին (Y)
- Ռետին (E)
- Գրադիենտ (G)
- Լղոզում
- Լուսավորում (O)
- Փետուր (P)
- Տեքստ (T)
- Եզրագծի ընդգծում (A)
- ՈՒղղանկյուն (U)
- Ձեռք (H)
- Մասշտաբ (Z)
- Ֆոնային և հիմնական
գույնի ընտրություն
- Արագ դիմակ (Q)
- Էկրանի ցուցադրման ռեժիմի փոփոխություն (F)
Փակագծում նշված ստեղնաշարի տառերի օգնությամբ կարող ենք կանչել գործիքը
3. Գործիքների վահանակ
Համարյա բոլոր գործիքները իրենց մեջ պարունակում են մի քանի գործիք` գործիքների խումբ։ Եթե սեղմենք մկնիկի ձախ սեղմակով ու մի քիչ երկար պահենք, կկանչենք գործիքների խումբը։
Օրինակ ռետինը պարունակում է 3 տեսակի գործիք` ռետին, ֆոնային ռետին, կախարդական ռետին։
Սեղմեք բոլոր գործիքներին և ուսումնասիրեք գործիքների ինչ խումբ է պարունակում։
4. Գործիքների խումբ
Յուրաքանչյուր գործիք բացելու ժամանակ գլխավոր մենյուից ներքև բացվում է նրանց հատկանիշների վահանակը` ընտրանքների վահանակը։ Մենք կարող ենք այդտեղ փոխել գործիքների կարգավորումները։
Բացեցեք ծրագիրը, ստեղնաշարի օգնությամբ կանչեցեք հերթով բոլոր գործիքները և հետևեք թե ինչպես է փոխվում վահանսկը։
5. Ընտրանքների վահանակ։
Ինտերֆեյսի աջ մասում աշխատանքային միջավայրի ստանդարտ վահանակներն են։ Խոշոր վահանակները, վերևից ներքև` գույն, շտկում, շերտեր, նեղ երկարավուն վահանակում է գտնվում պատմությունը և հատկությունները։ Կարող ենք Պատուհան մենյուի միջոցով ավելացնել այս կամ այն վահանակը, ջնջել, տեղափոխել, փոխել չափերը, դիրքը, խոշոր և նեղ մահանակների քանակը և այլն։ Կարող եք փորձել ինքներտ։ Մկնիկի սլաքը տեղադրեք ձեր ուզած վահանակի վրա ու սեղմած պահելով ձախ սեղմակը տեղափոխեք այնտեղ ուր ուզում եք։ Վերցրեք մի ուրիշ վահանակ տեղափոխեք աշխատանքային հատվածում միչև չհայտնվեն բաց կապույտ եզրագծեր(կամ եզրագիծ)։ Ստացա՞ք նոր վահանակներ։ ՈՒրեմն գտնվում եք ճիշտ ուղու վրա։ Փորձարկեք, միայն այդպես կարելի է տիրապետել ծրագրին։
Կարող եք նաև փակել վահանակները սեղմելով աջ անկյան խաչը։
Դեհ ինչ ստացա՞ք կատարյալ խառնաշփոթ աշխատատքային մակերեսում։ Վստահել ոչ ոքի պետք չէ, այժմ իրավիճակը կարելի է շտկել միայն նոր ծրագիր ներբեռնելով։
6. Աշխատանքային միջավայրի վահանակներ կամ պալիտրաներ։
Իհարկե կատակ էր, ոչինչ ներբեռնել պետք չէ։ Նման իրավիճակում կարող եք վերադառցնել ծրագրի ստանդարտ տեսքը, կամ ընտրել ուրիշ այլ տարբերակ ցուցակից։ Ծրագրի վերևի աջ անկյունում կա հետևյալ մենյուն` Հիմնական աշխատանքային միջավայր։ Զրոյացնել Հիմնական(Сбросить Основная), ընտրելով կարող ենք վերականգնել նախկին, այսինքն, ստանդարտ տեսքը։
Այդտեղ կարող եք պահպանել ձեր ստեղծած աշխատանքային միջավայրը կամ ընտրել նշված ցանկից այն ինչ համապատասխանում է ձեր աշխատանքի բնույթին։
7. Հիմնական աշխատանքային միջավայր։
Եվ վերջինը այսօրվա դասի համար։ Տեղափոխվենք ծրագրի ներքևի մասը, քննարկենք կարմիր գույնով ընդգծված հատվածները, առաջինը մեր բացած ֆայլի մասին տեղեկություն է պարունակում, մասնավորապես մասշաբի և ծավալի մասին։ Երկրորդը` ժամանակի սանդղակը, նախատեսված է անիմացիոն պատկերներ ստեղծելու համար։
8. Տեղեկություն ֆայլի մասին, ժամանակի սանդղակ։
Հետևեք մեր կայքի աշխատանքին։
Նյութը պատրաստեց
Մ. Շահնազարյանը
Write a comment