Սիրելի ընթերցողներ, շարունակենք ծանոթությունը ֆոտոշոփ ծրագրի հետ։ Այս դասում կփոխարինենք դեմքերը։ Երևի թե բոլորդ փորձել եք դա անել և շատերը հիասթափվել են արդյունքից, իրականում դա բավականին արագ և
հեշտ է՝ ինչը մենք միասին հիմա կիրագործենք։ Իհարկե կատարյալ արդյունք ստանալու համար կան ուրիշ տարբերակներ՝ որոնք պահանջում են գիտելիքներ, ֆոտոշոփի իմացություն և ժամանակ. բայց քանի որ մենք
նոր ենք սկսում ծանոթությունը ծրագրի հետ, կգնանք կարճ և արագ ճանապարհով։
Նախ և առաջ ընտրենք նկարները՝ ուշադրություն դարձնելով դեմքի լուսավորությանը, գունային տոնին, նկարի չափսերին Լավ արդյունք ստանալու համար ցանկալի է, որ շատ չտարբերվեն։ Կարող ենք շտկել այդ
ամենը կարգավորումների, համապատասխան գործողությունների օգնությամբ, բայց եկեք չծանրաբեռնվենք, բացի դրանից ուրիշ դասերի համար էլ բան թողնենք չէ՞։
Մի քիչ շեղվենք թեմայից, ով google-ի հետ ընկերություն է անում, կարող է բաց թողնել այս մասը։ Google-ում գրենք, օրինակ՝ դեմք բառը, հետո սեղմենք նկարներ՝ գործիքներ՝ չափս. այստեղ մենք կարող ենք փնտրել մեր ուզած չափսերի նկարը։
Բացում ենք մեր ուզած նկարը սեղմում մկնիկի աջ կոճակը և բացված պատուհանում ընտրում պատճենահանել։ Ֆոտոշոփ խմբագիրում ընտրում ենք ֆայլ՝ ստեղծել՝ բացված պատուհանում սեղմում ok, հետո խմբագրել՝ տեղադրել։ Ահա այսպիսի ոչ բարդ ձևով, մենք կարող ենք ցանկացած նկարը տեղադրել համացանցից՝ չպահպանելով համակարգչում։ Իմիջայլոց եթե որոնման պատուհանի մոտ լուսանկարչական ապարատի նկարին սեղմեք, կարող եք ներբեռնել ձեր համակարգչից նկար և որոնել այն համացանցում, նման ֆունկցիյա ունի նաև Яндекс ռուսական հայտնի որոնողական համակարգը։
Դեհ ինչ ընկերներ, դուք արդեն վարպետ եք՝ եթե ոչ ֆոտոշոփի, համենայն դեպս նկարներ որոնման, ուրեմն անցնենք դասի բուն թեմային
Ճիշտ ասած որոշել էի վերցնել երկու քաղաքական գործչի նկար, բայց միչև գրում էի միտքս փոխեցի։ Վերևում նշած ձևով, համացանցից ֆոտոշոփում բացեցի երկու նկար. ըստ ինձ քաղաքականությունից հեռու մարդկանց։ Դուք կարող եք ընտրել ձեր տարբերակը։
Բացում ենք մոդելի նկարը, որը պիտի տեղադրենք ուրիշ դեմքին ու ընդգծում, ձեր ընտրած գործիքով։ Ես ընտրել եմ օղապարանը։
Վերցնում ենք տեղափոխման գործիքը, տեղադրում ընդգծված հատվածում, սեղմում մկնիկի ձախ կոճակը ու սեղմած քարշ տալիս դեպի առաջին պատուհանը։
Փոխում ենք տեղափոխած շերտի անթափանցիկությունը, որպեսզի երևա ներքևի շերտը և կարողանանք համադրել աչքերը երկու շերտերում։ Մենյու՝ խմբագրել՝ ազատ տրանսֆորմացիյա, իսկ ավելի արագ հրահանգը կանչելու համար, կարելի է սեխմել Ctrl և T ստեղնաշարում։ Մկնիկը ուղղում ենք քառանկյան անկյան վերև կառաջանա երկկողմանի կիսակլոր սլաք, շարժելով վերև կամ ներքև ուղղում ենք նկարը։ Նորից մկնիկը ողղում ենք անկյուն, այս անգամ դնելով անկյան վրա կամ ներքև սեղմելով shift և միաժամանակ մկնիկի աջ կոճակը՝ փոքրացնում նկարը համապատասխան չափի։
Վերադարձնենք անթափանցիկությունը 100%, ռետինով ջնջենք հատվածը, որ ծածկում է մազերը։ Ահա թե ինչ ստացվեց իմ մոտ։
Մկնիկի սլաքը ուղղում ենք տեղափոխած շերտի մանրանկարի վրա ու սեղմում Ctrl կոճակի համադրությամբ, ինչպես տեսաք շերտը ընդգծվեց, գնում ենք մենյու՝ ընդգծում՝ մոդիֆիկացիա՝ սեղմել, հայտնված պատուհանում գրում ենք 5 պիկսել և սեղմում ok։
Ակտիվացնում ենք ներքևի շերտը և սեղմում Del ստեղնաշարին, մենք ջնջեցինք դեմքը ներքևի շերտում, եթե անջատենք վերևի շերտը, ահա այսպիսի տեսք կունենա։
Սեղմում ենք Ctrl և D որպեսզի չեղարկենք ընդգծումը, այնուհետև ակտիվացնում վերևի շերտը՝ սեղմած պահելով ստեղնաշարի Shift կոճակը, որպեսզի երկու շերտն էլ ընդգծենք։ Չեք մոռանում միացնել վերևի շերտը եթե անջատել էիք։
Երևի հոգնեցրի, ուրախացնեմ, համարյա ավարտել ենք։ Գնում ենք խմբագրել՝ ինքնավերաշերտավորում, հայտնված պատուհանում սեղմում Ok։
Ահա և վերջ. մի քիչ տաղտկալի և երկար ստացվեց, բայց չմոռանանք որ դասը սկսակների համար է։ Շնորհակալություն համբերության համար։